ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սահմանադրական զարգացումները Հայաստանում «փակուղային իրավիճակում են»

Սահմանադրական զարգացումները Հայաստանում «փակուղային իրավիճակում են»
31.05.2014 | 11:05

ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբանները քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: «Սահմանադրական զարգացումները Հայաստանում փակուղային իրավիճակում են, քանի որ հիմնական խողովակները, որոնցով մյուս երկրներում զարգանում է սահմանադրությունը, փակված են: Այդ պարագայում սահմանադրության զարգացում երաշխավորելը մնում է սահմանադրական փոփոխություններով կամ նոր սահմանադրությամբ: Սահմանադրական զարգացումը պետք չէ դիտարկել իրավիճակային և քաղաքական երևույթ, այն հասարակությունների զարգացման խթանիչը պետք է համարել»,- ասել է Գագիկ Հարությունյանը: ՍԴ նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական լուծումներում իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցին, դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներին:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են արդեն մասնագիտական լսարաններում: Հանրային քննարկումներ են լինելու նաև մարզերում՝ հետագայում քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի առնելու նպատակով:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ